Այսօր մաշկի խնամքի շքեղ ապրանքանիշերից մեկը La Sultane de Saba-ն է: Ֆրանսիական այս ապրանքանիշը պարուրված է գեղեցկության, շքեղության և արևելյան լեգենդների առեղծվածի մթնոլորտով: La Sultane de Saba ապրանքանիշի հիմնադիրը Վանեսա Սիտբոնն է։ Վանեսան սիրում է ճանապարհորդել, և երբ գտնվում էր հին Մաղրիբի երկրներում, ոգեշնչված էր նրանց մթնոլորտով և ավանդույթներով: Այս ճամփորդությունը դարձավ նրա ոգեշնչումը իր անձնական Saba ապրանքանիշի ստեղծման համար: Որը մենք բոլորս այժմ օգտագործում ենք: La Sultane de Saba - ն փարիզյան ապրանքանիշ է որը փաթեթավորվում է ձեռքով Ֆրանսիայում։ Նաև La Sultane de Saba ապրանքանիշի ստեղծող Վանեսա Սիտբոնը գեղեցկության ծեսերի վերաբերյալ խորհուրդներ է սովորել իր նախնիներից, ովքեր Մարոկկոյի Ֆես քաղաքում համամ են ունեցել: Վանեսան ցանկանում էր արտահայտել իր ստեղծագործությունը և ինչ-որ բան ստեղծել իր մոր հիշատակին, ուստի 1998 թվականին նա ստեղծեց առաջին պրոֆեսիոնալ սպա կոսմետիկան: Ապրանքանիշի անվանումը թարգմանվում է որպես Շեբայի թագուհի: Սա արաբական Սաբայի թագավորության լեգենդար տիրակալն է, որի այցը Երուսաղեմ Սողոմոն թագավորի մոտ նկարագրված է Աստվածաշնչում: Ըստ լեգենդի՝ Շեբայի թագուհին աներևակայելի գեղեցիկ էր, խելացի, տաղանդավոր և ուներ երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու գաղտնիքներ։ Հետևաբար, ապրանքանիշի հայեցակարգը հիմնված է հին Արևելքի կանանց ավանդույթների վրա: Նրանց գաղտնիքներն ու սովորույթները փոխանցվել են սերնդեսերունդ: Յուրաքանչյուր կոսմետիկ արտադրանք ստեղծվում է բնական բաղադրիչների միջոցով, որոնք հավաքվել են տարբեր երկրներից: Այս ապրանքները անքակտելիորեն կապված են Հին Արևելքի կանանց կողմից օգտագործվող կոսմետիկայի հետ: Այս անհավանական բույրերի շնորհիվ դուք կկարողանաք տեղափոխվել մեր մոլորակի տարբեր կետեր։ Այս պահին ապրանքանիշը ներկայացրել է մի քանի ապրանքային գիծ՝ մաքրող միջոցներ, խոնավեցնող միջոցներ դեմքի և մարմնի համար։ Որոնցից յուրաքանչյուրն իր ձևով եզակի է: Premium կոսմետիկա և տնային խնամքի միջոցներ La Sultane de Saba-ից ներկայումս հասանելի են 5 մայրցամաքների SPA կենտրոններում՝ Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Հունաստան, Շվեյցարիա, Բելգիա: