Գոմմաժը պատրաստված է միմիայն բնական նյութերից, բաղկացած է արժեքավոր բուսական յուղերից, որը պարուրում է ձեզ նուրբ արևելյան բույրերի անուշաբույր շղարշով, ինչպիսիք են ամբրայի, վանիլ և պաչուլի ծաղիկների բուրմունքները։
Մեղմորեն մաքրում է մաշկը, հարթեցնելով այն շնորհելով նրան բնական փայլ, ինչը պայմանավորված է մաշկի բջիջների թարմացման և երիտասարդացման հետ։
Կարելի է օգտագործել որպես ամենօրյա խնամք, քանի որ այն պարունակում է իր մեջ բացառապես բնական յուղեր,կոճապղպեղի եթերայուղ, մանր ծովի աղ, մանրացված նշի և ծիրանի կորիզներ, ինչպես նաև մանրացված արգան ծառի կեղևը։
Շաբաթը մեկ կամ երկու անգամ քսեք սկրաբը խոնավ մաշկին՝ թեթև շրջանաձև մերսման շարժումներով: Կենտրոնացեք կոպիտ հատվածների վրա, ինչպիսիք են ծնկները, արմունկները և կրունկները, ապա լվացեք տաք ջրով: