Շիճուկը իդեալական է հոգնած և խամրած մաշկի համար:
Նախատեսված է որպես մաշկի փայլը և կենսունակությունը խթանող միջոց, որը վերականգնում է մաշկի տոնայնությունը: Այն կարող է կիրառվել նաև աչքերի շուրջ՝ հոգնածությունը և մուգ շրջանակները կանխելու նպատակով:
Այն նաև պարունակում է ակտիվ բաղադրիչների համադրություն, որոնք ընտրված են ձեր մաշկի միկրոբիոմը վերականգնելու և պահպանելու համար :
Կարմիր ջրիմուռների քաղվածք- Այս բնական ակտիվ բաղադրիչը հատկապես հարուստ է բուսական տաուրինով՝ նպաստում է ATP-ի սինթեզին, որն անհրաժեշտ է մաշկի բջջային նյութափոխանակության ակտիվության համար:
Խնձորի ցողունային բջիջներ- Այս ակտիվ բաղադրիչը ունի հակասթրեսային և հանգստացնող հատկություններ, նաև աջակցում է մաշկի բջիջների վերականգնման մեխանիզմներին:
Ձիու շագանակի քաղվածք- Այս բույսի էքստրակտը, որը շատ հարուստ է ֆլավոնոիդներով , ընտրվել է իր դեկոնգեսանտ հատկության և միկրոշրջանառությունը խթանելու ունակության համար: