Այս դիմակը գերազանցում է մակերեսային վերականգնումը։
Այն արագորեն լուծում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ անփայլ, ատոնիկ մաշկը, անհավասար երանգն ու կառուցվածքը։
Բազմաֆունկցիոնալ թթվային համալիրի, վերականգնող հակաօքսիդանտների և ջրիմուռների շնորհիվ այն պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։
Այս բանաձևը նախատեսված է մաշկին փայլը, թարմությունը և էներգիան վերականգնելու համար։
Լուսավորում է մաշկն ամբողջությամբ, նվազեցնում է հիպերպիգմենտացիան և գունատությունը, հաղորդում առողջ փայլ։
Ապահովում է վերականգնում և պաշտպանություն բջջային մակարդակում, կանխում է ծերացման նշանների ի հայտ գալը։
Բազմաֆունկցիոնալ կազմը մաքրում է մաշկը, խոնավեցնում, վերականգնում և պաշտպանում բորբոքումից։
Մաքուր ձեռքերով կամ հատուկ խոզանակով հավասար շերտով քսեք մաքրված դեմքին։ 10-20 րոպե անց մանրակրկիտ լվացեք տաք ջրով և քսեք Grand Amino Cushion Cream-ը՝ լավագույն արդյունքի հասնելու համար։
Օգտագործեք շաբաթը մինչև երկու անգամ՝ քնելուց առաջ։
Օգտագործելիս կարող է զգացվել թեթև ծակծկոց կամ թեթև կարմրություն, ինչը նորմալ է։